Esem.am-ը գրում է.
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, ով «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում մարմնավորում է Բաբիին, երեկ նշել է 22-ամյակը: Երբ Տաթևից հետաքրքրվեցինք ` ինչպես է անցել տարեդարձի երեկույթը, ասաց` շատ-շատ-շատ-շատ լավ:)
Երևանյան ակումբներից մեկում Տաթևիկին շնորհավորելու էին գնացել Անի Երանյանը, Աննա Հարությունյանը, Դավիթ Մարդյանը, Հայկ Չոմոյանը, Ագնեսա Շահնազարյանը, Նաիրա Մովսիսյանը, Տաթև Սարգսյանը, Աննա Ավետիսյանը և այլք: Տաթևիկի խոսքով` հյուրընկալել էր միայն այն մարդկանց, ովքեր հարազատ են իրեն. «Լուիզա Ղամբարյանը, ցավոք, չկարողացավ ներկա լինել, սակայն երեկույթի ընթացքում նրա հետ շատ եմ խոսել: Ինձ խոստացել է, որ ինքն էլ նշելու է ծնունդս:)»:
Տաթևիկ Ադումյանի տարեդարձի անակնկալները սկսվել են ուղիղ կեսգիշերին, երբ նա ներկա է եղել գործընկերուհու` Տաթև Սարգսյանի ծննդյան երեկույթին. «Կեսգիշերին Տաթևի ծնունդն էինք նշում, Անի Երանյանը գիտեր, որ տարեդարձս է, քանի որ Տաթևին չէր ճանաչում, սրճարանի առաջին հարկում սպասել էր, մինչև 12-ը լինի, որպեսզի ինձ մատուցի իր անակնկալը: Նույն բանն էր արել նաև Լուիզա Ղամբարյանը, ով ներկա էր Տաթև Սարգսյանի երեկույթին: Նրանք անկախ իրարից զգուշացրել էին և ուղիղ կեսգիշերին հայտարարեցին, որ իմ տարեդարձն է` տորթով, շամպայնով, ծաղիկներով շնորհավորեցին ինձ:),- ասաց Տաթևիկն ու հավելեց, որ ամուսինը ևս գնացել է այնտեղ: -Շատ խառը օր էր գիշերը:) Եկանք մեր տուն ու գիշերը նշեցինք ծնունդս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ