Armnewstv.am-ը գրում է.
Հարցերի հարցը Հայաստանի` Մաքսային միության անդամակցությունն է ու Մաքսային միությանը միանալու Հայաստանի ճանապարհային քարտեզը: Հայաստանի եւ Ռուսաստանի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը Դմիտրի Մեւդվեդեւը հայտարարեց, որ այս հանդիպման ընթացքում հնարավորություն ունեն քննարկելու ռուս-հայկական գործակցությունը, տեսնել, թե ինչպես են ընթանում աշխատանքները Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու Ճանապարհային քարտեզի իրականացման գործում:
Դմիտրի Մեդվեդեւը հատուկ ընդգծեց, որ Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի նախագահի, իսկ փակմանը ՀՀ վարչապետի ներկայությունը փաստում է հայ-ռուսական բարեկամությունն ու գործակցությունը: Տիգրան Սարգսյանն էլ շնորհավորեց Օլիմպիական խաղերի գերազանց անցկացման և պատմական ռեկորդներ սահմանելու առթիվ:
Հանդիպումը անցավ փակ դռների հետեւում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



