Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողի հարցին` կապված Վահեի սպանության հետ, ասել է, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ ու փառք Աստծո նա էլ է դատապարտել այդ սպանությունը: Հիմա պատկերացրեք ԱՄՆ պաշտպանության նախարարը զանգահարում է ենթադրենք Ալ Կոպոնեին` ում օբեկտում ու ում թիկնապահների կողմից սպանված է լինում ԱՄՆ սպան ու դրանից հետո հայտարարում որ փառք Աստծո որ Ալ Կոպոնեն էլ է դատապարտում այդ սպանությունը, կամ ենթադրեն Ռուսաստանի ՊՆ Նախարարը նմանատիպ դեպքի ժամանակ զանգահարում է Յապոնչիկին ու կրկին Փառք Աստծո, որ Յապոնչիկը հայտարարում է, որ այդ սպանությունը պետք է դատապարվի:
Լավ էլ դուխով նախարար ունենք, կարար չէ հարցազրույցի վերջում շնորհակալություն հայտներ Նեմեց ռուբոյին, որ վերջինիս անհանգստանցնելու համար նա չի կտտացրել իր գլխին...



