iPhone-ն իրականում հիանալի սարք է, որն ունեցել է կարևոր դեր նման սմարթֆոնների ստեղծման փուլում, որոնց մենք այսօր տեսնում ենք։ Սակայն ինչպես բոլոր արտադրողները, Apple ընկերությունը ևս ունի իր թերությունները։ Mobile-review-ի լրագրողները մեզ առաջարկում են հայացք գցել iPhone-ի 5 թերություններին, որոնց համար արժե հրաժարվել iPhone-ի գնումից։

ku-xlarge

1․ Բարձր արժեք։  Երևի թե ամենակարևոր պատճառներից մեկն էլ iPhone-ի բարձր արժեքն է, որի համար շատ-շատերը հրաժարվում են գնել այն։ Վերջերս Apple-ը թողարկեց iPhone 5c պլաստմասե սմարթֆոնը, որը ընկերությունը անվանեց բյուջետային (մատչելի)։ Սակայն ինչպես երևում է սմարթֆոնի գնից, ընկերության պատկերացմամբ բյուջետային գինը շատ հարաբերական է։

2. Փակ էկոհամակարգ։ Պատճառներից է iOS-ի սահմանափակումներն են, որոնք մի կողմից երաշխավորում են սարքի արագ աշխատանքը, իսկ մյուս կողմից թույլ չեն տալիս սարքը լիարժեք օգտագործել։ Օրինակ՝  iOS օգտագործողները չեն կարող օգտվել այնպիսի հնարավորություններից, ինչպիսիք են Bluetooth, Wi-Fi, որևէ նկար կամ ֆայլ ուղարկելու համար։

3․ Ստանդարտ ծրագրերի և ինտերֆեյսի փոփոխության արգելում։ Օգտագործողների մեծ մասը Apple-ի ինտերֆեյսը ընկալում է հասկանալու համար որպես հասարակ ինտերֆեյս, որը կարող է օգտագործել տուփից հանելուց անմիջապես հետո։ Իսկ բացասական կողմն էլ այն է, որ Apple-ը թույլ չի տալիս ձևավորել ինտերֆեյսը։ Ոչ մի այլընտրանքային ծրագրեր չկան, որոնք կարող են փոխարինել ստանդարտ ծրագրերին։

4․ Չարտոնագրված ծրագրերի տեղադրման խնդիրներ։ Համացանցում կարելի հանդիպել բազմաթիվ վճարովի ծրագրերի ոչ արտոնագրված տարբերակների, որոնց տեղակայելը iOS-ում առաջ է բերում բազմաթիվ խնդիրներ։ Այդ իսկ պատճառով App Store-ում (ավելի կոնկրետ iTunes-ում) ավելի լավ կլինի հենց սկզբից գրանցեք Ձեր կրեդիտային քարտը, որից հետո հեշտությամբ կարող եք գնել ցանկացած ծրագիր մեկ հպումով։

5․ Սարքի ոչ ստանդարտ լիքավորում։ Բոլոր արտադրողները արդեն անցել են microUSB լիցքավորման ձևի, սակայն Apple-ը շարունակում ստեղծել առաձնահատուկ տարբերակներ իր ապրանքանիշերի համար։ Որպես արդյունք, անհրաժեշտ է գնել լիցքավորման սարք մեքենայի, աշխատավայրի, տան և այլնի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել