Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հիացմունքն է հայտնել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի վերաբերյալ՝ նշելով, որ խաղերն անցկացվել են միասնական և բարեկամական մթնոլորտում, գրում է РИА Новости-ն։
«Դա մեծ տոն էր, և մենք բոլորս հիանում էինք նրանով, ինչ տեսնում էինք։ Դա հիանալի մարզական միջոցառում էր, կար միասնություն, նոր ոգի էր զգացվում, մթնոլորտը բոլորովին այլ էր»,- ասել է Տիգրան Սարգսյանը ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում։ Վերջինս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Օլիմպիադայի փակման արարողությանը ներկա գտնվելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/02/24/sargsyan-medvedev/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



