Ովքե՞ր են նկատել, որ մեր հասարակության մեջ գիտունների քանակի ավելացում է նկատվել. ադրբեջանագետ, հայագետ, գրականագետ, թուրքագետ, իրանագետ, արաբագետ, քաղաքագետ, տնտեսագետ, ցեղասպանագետ, արվեստագետ և վերջապես ...փորձագետ: Մարդիկ ոչ մի լուրջ ուսումնասիրություն չարած, մի երկու տեղից նյութեր պատճենելով ու պարզ ճշմարտություններ հրամցնելով` մեկ էլ իրենց օծում են գիտուն-մասնագետ, ու սկսում փիառ: Էս փոքր ածու ժողովրդի մեջ այդքան գիտուննե՞ր, իսկ արդյունքը հետևանք է, այսինքն` զրո: Բա որ էդքան խելոք եք, ո՞ւր է մեր պետության արտաքին քաղաքականությունը, ինչո՞ւ է հազիվ զրոյի սահմանը հատում: Էնպես էլ ասում են` «ինքը ադրբեջանագետ է, ցեղասպանագետ է, փորձագետ է». հատկապես այդ հարցերում, որոնք խիստ զգացական են, ազգային էմոցիոնալ դաշտին առնչվող, էդքան շուտ պետք չէ բոբիկանալ ու գետի-գետը մտնել. գետի համար մարդիկ տարիներով ծերացել ու կուրացել են գրասեղանների առաջ, իսկ սրանք հեշտ վաստակում են` կուսակցական ու ընկերական թիմի շնորհիվ...Անգետ գիտուններ, ինքնակոչներ, զզվեցրել եք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել