Շատ տարիներ առաջ պարսկերեն լեզվի դասընթացին մասնակցության շնորհիվ մի քիչ պարսկերեն էի սովորել և լավ վատ կարողանում էի շփվել այդ լեզվով: Դե գիտեի, որ բոլորիս ծանոթ ղալաթ բառը պարսկերենով նշանակում է սխալ: Ու մի անգամ մի պարսիկ գործարարի ասեցի, որ «ղալաթ ես արել», ինքը մի քիչ վատ զգաց իրան, բայց ներողամտորեն վերաբերվեց պարսկերենի իմ թերիմացությանը: Ես էլ վիճակը շտկելու համար անգլերեն ասում եմ՝ ղալաթը միսթեյքը չի, ասում է հա, բայց կոպիտ նրբերենգ ունի: Իմաստային թարգմանությամբ ղալաթ անելը նշանակում է «գլուխդ պատին ես տվել»: Հիմա Թովմասյան Հրայրը լեզվաբան չի, կարող էր և չիմանալ ղալաթի նրբերանգը, բայց ինձ թվում է՝ սա էդ դեպքը չի, ուղղակի ուզեց «կռուտիտ» լինել՝ անտեսելով այն փաստը, որ կարող է գտնվեն «կռուտիտի» ավելի խոշոր մասնագետներ:ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10203172511056085?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել