21-րդ դարի ամենացնցիչ իրադարձություններից մեկին՝ Ուկրաինայի հերոս ժողովրդի ազատության համար մղած պայքարի հաղթանակին անդրադառնում է հողագնդի ողջ մարդկությունը, բացի Հայաստանից: Ո՛չ պետական, ո՛չ հասարակական, ո՛չ էլ քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի կողմից առ այսօր պաշտոնական հայտարարություն կամ գնահատական չի տրվել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին:
Սա նշանակում է, որ «անկախ» Հայաստանում չկա անկախ տեսակետ, դիրքորոշում ունեցող պաշտոնական կամ ոչ պաշտոնական կառույց: Սա նշանակում է, որ Հայաստանում չկա առհասարակ անկախ մտածողություն: Սա նշանակում է, որ հայ ժողովրդի միտքը կապանքնեի տակ է: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը գերված է:
Հետո էլ, հայ ժողովուրդը բողոքում է, թե ինչո՞ւ է աշխարհն անտարբեր իր ցավերին ու դարդերին: Է՜, խեղճ աշխարհն էլ ման է գալիս ու չի գտնում «սկած» հայ ժողովրդին: Ման է գալիս, որ հարցնի՝ դու ընդհանրապես կա՞ս, թե չկաս աշխարհի գործերում: Եթե կրկին դու «փաս», ուրեմն էլի չկաս որպես աշխարհի մաս, շարունակիր մնալ ջրի հատակում, մինչև խայծդ հայտնվի վերևում ...