
«Հայր Գորիո»-ն գրականության պարտադիր ընթերցանության ցանկից է կամ must read, ինչպես ասում են: Կարծում եմ՝ հատկապես աղջիկները պետք է կարդան, որ հայրերին ավելի լավ հասկանան:
Գիրքը Հայր Գորիոյի՝ իր աղջիկների հանդեպ տածած սիրո մասին է: Կընթերցեք նաև արժանապատվության մասին մտորումներ, մի քիչ ինտրիգներ, ռոմանտիզմ. հերոսներն ապրում են Փարիզում: Փարի՜զ, բարձր հասարակություն, ցուցամոլություն, փողի երկրպագություն...
Վստահ եմ, ցանկացած աղջիկ Բալզակի այս ստեղծագործությունում, անպայման կգտնի իր հոգու համար գրված տողեր: Գուցե նաև հայելիների հանդիպեք...
Հայր Գորիոն...անգամ աղջիկների անունը նրա համար մեծ երջանկություն է: Պետք է անկեղծ լինեմ՝ երբ կարդում էի, մտածում էի, թե հայր Գորիոն հայ է: Ասում են, թե նման կապվածություն ավելի շատ հայ ծնողներն ունեն: Ու չեմ կարող չգրել զարմանքս, երբ համացանցում գտա այս գրքի հիման վրա նկարված ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց ինքը՝ Շառլ Ազնավուրը:
Ֆիլմը նկարահանվել է 2004թ.-ին, ռեժիսիորը Ժան-Դանիել Վերխակն է:
Գիրքը կարդալուց 30 րոպե հետո ֆիլմը նայելն ինձ համար շատ դժվար էր: Կինոն աղքատ էր թվում: Բայց հանուն Ազնավուրի խաղի, մինչև վերջ նայեցի:
Հաճելի ընթերցանություն եմ մաղթում :)
Հ.Գ. Եթե գիրքն այս պահին ձեռքի տակ չունեք, ֆիլմը կարող եք դիտել այս հղումով:
Ֆիլմը նկարահանվել է 2004թ.-ին, ռեժիսիորը Ժան-Դանիել Վերխակն է:

Հաճելի ընթերցանություն եմ մաղթում :)
Հ.Գ. Եթե գիրքն այս պահին ձեռքի տակ չունեք, ֆիլմը կարող եք դիտել այս հղումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել