Իմաստությունը խտանում է խորություններում, իսկ դեմոկրատիան միշտ ընդարձակվում է մակերեսներում: Ով իրոք հասկանում է, թե ազատությունն ինչ է, նրա համար դեմոկրատիան ողբերգություն է:
Ուկրաինայի ընդդիմությունը, տեղիք տալով «օտար ու բիրտ ուժերի» ճնշմանը, շրջանցեց օլիմպիական խաղերի բուն խորհուրդը, ինչի համար անպայման պետք է, որ պատժվի: Օլիմպիական Աստվածների զայրույթը թափվելու է նրանց գլխին:
Փաստերը տեսնելու համար կարելի է և մի քիչ մակերեսային լինել, սակայն դրանք համադրելու համար անպայման պետք է խոհեմություն ունենալ: Դեմոկրատիան բացահայտ խաբեություն է, բայց երբ զանգվածներին մատուցվում է թատերականացված, ընկալվում է որպես ազատության հատկություն:
Ինձ համար գրեթե նույնքան անտանելի են և՛ այս իշխանությունները, և՛ այս ընդդիմությունների հեղափոխությունները: Նրանք որպես դեմոկրատներ իրար բարեկամ չեն, բայց թշնամի էլ չեն, իսկ մեզ բարեկամներ են պետք, որ թշնամիներին տարբերենք:



