1.Այն պետք է ունենա զարգացած ազատակամություն և ժողովրդավարություն.
2.Քաղաքացիների իրավունքների պաշտպանություն
3.Քաղաքացիական կուլտուրայի բարձր մակարդակ
4.Ազգաբնակչության կրթական բարձր մակարդակ
5.Ինքնակառավարում
6.Հասարակական կարծիքի ազատ ձևավորում
7.Բազմաշերտ տնտեսություն
8.Ուժեղ սոցիալական քաղաքականություն
9.Այն ձևավորող մարդկանց և հասարակական կառույցների ազատ մրցակցություն
Ունե՞նք այսօր մեր երկրում այս գործոնները: Պատասխանը հստակ է՝ ՈՉ: Եվ ողջ օրը հրապարակներում գոռալու փոխարեն ճի՞շտ չէր լինի գիտակցեինք, որ հենց սրանում է կայանում մեր բուն խնդիրը և ամբողջովին նվիրվեինք այդ գործին: Կայացած քաղաքացիական հասարակությունը քաղաքականության հիմքն է նաև, այն մի օղակ է, որը և քաղաքականության մեջ է, և ոչ: Կայացած քաղաքացիական հասարակությունն է հանդիսանում կառավարության հակակշիռը և ապահովում է պետության քաղաքական-տնտեսական զարգացումների ճիշտ բալանսը: Ուստի, այսօր մեր համար մեկ հրամայականը այդ օղակի կայացումը պետք է լինի և պետք չի այնքան միամիտ լինել, որ մի քանի ակտիվիստական և նախաձեռնողական խմբերի ետևում չտեսնենք այս ամենից հեռու կանգնած լուրջ ժողովրդական զանգվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել