Երբեմն հարկավոր է տրորել ամենամոտ մարդու ոտքը, որպեսզի ամբողջ խորությամբ հասկանաս, թե ինչ կարծիքի է նա քո մասին: Որպեսզի տաս նրան ռեալ հնարավորություն՝ դուրս հանել իր մեջ կուտակված ողջ մաղձը... ու քո մեջ փշրվում են ընկերության մասին ունեցածդ ողջ վառ ու դրական պատկերացումները, ու բախվում ես դառը իրականության սառը պատին: Ուզո՞ւմ եք լսել ձեր մասին ողջ ճշմարտությունը, վիճե՛ք ընկերոջ հետ, նրա հավին քշա՛ արեք, ու վայրկենապես կցնդի անկեղծ ընկերության հավերժական միֆը: Ճիշտ է, միգուցե դրանից հետո այլևս չկարողանաք վստահել ոչ ոքի ու ոչնչի, բայց մի կողմից էլ դա իր դրական կողմերն ունի:
Ամենաքիչը դուք կսկսեք նայել իրերին այլ տեսանկյունից ու վերաարժևորել և վերադասավորել ձեր շրջապատը:
Անկե՛ղծ եղեք, ու ընդունե՛ք ձեր դիմացինին, այնպիսին, ինչպիսին նա կա՝ առավելություններով ու թերություններով հանդերձ: Հա, ու մի բան էլ, երբե՛ք մի պրոյեկտեք ձեր դրական կամ բացասական մտքերը դիմացինի վրա, դուք կարող եք սխալվել, իսկ երբեմն սխալները ճակատագրական են լինում... դրանք կարող են ձեզանից խլել ամենաթանկը... ԸՆԿԵՐՈՋԸ... չնայած, միգուցե, դա այդքան էլ կարևոր չէ ձեզ համար... ո՜վ գիտե...
Առո՛ղջ եղեք ու քիչ մ"էլ ՄԱՐԴ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել