Ինչ որ տեղ կարդացի, որ ֆեյսբուքում խումբ է բացվել՝ ի պաշտպանություն «Հարսնաքարը» պայթեցնել ցանկացող սպայի, որում պահանջվում է պատիժ չկիրառել փոխգնդատեպ Վարդան Սամվելյանի նկատմամբ։ Միանգամից ասեմ։ Թեև կարելի է հասկանալ ու ողջունել փոխգնդապետի արարքը բարոյական տեսանկյունից, այնուամենայնիվ, ՔՕ-ի տեսանկյունից դա հանցանք է, որը կրկին պարտադիր կերպով պիտի պատժվի։ Առավելագույնը ինչ կարող եմ ես պահանջել, դա մեղմացուցիչ հանգամանքների հաշվի առնելն է, եթե այդպիսիք կան։
Ինչ վերաբերում է Հարսնաքարը բոյկոտելուն՝ երբեք չեմ հասկանա։ Նախ, որովհետև ինքս այնտեղ չեմ եղել երբեք, ու ցանկություն էլ չեմ ունեցել։ Բոյկոտելու ցանկությունը ինձ աբսուրդ է թվում, հաշվի առնելով կատարվածի հանգամանքները, թե ինչպես է սկսվել։ Խիստ վախենում եմ չհասկացված լինել, բայց այնուամենայնիվ կասեմ. ըստ եղած տեղեկությունների, ամենը սկսվել է հայ սպաներին ոչ վայել պահվածքից։ Դա չի նշանակում, որ ես արդարացնում եմ որևէ մեկին, ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք։ Բայց պետք է անպայման դա էլ հաշվի առնենք, որ նման դեպք էլ այլևս չկրկնվի։
Կրկնում եմ, ըստ իս, պիտի հնարավոր առավելագույն պատիժը կիրառվի բոլոր մեղավորների նկատմամբ։ Բայց, օրինակ, եթե Ռ.Հայրապետյանը անձամբ հրաման չի տվել, կամ անտեղյակ է եղել, չեմ հասկանում, ինչ հիման վրա կարելի պահանջել, որ նրա նկատմամբ պատիժ իրականացվի։ Չէ որ այդ դեպքում նրա պատասխանատվությունը մնում է միայն բարոյական տիրույթում, այլ ոչ թե՝ քրեական։
Իսկ առայժմ սպասում եմ, տեսնեմ կալանավորվածներին ինչ մեղադրանք է առաջադրվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: