Օրվա ամենաքննարկվող թեման Երևանում ԵՐԵՎԱՆ մոլի բացումն էր՝ Արշակունյաց 34 հասցեում: Բացման շնորհանդեսի գովազդի մասշտաբները հաշվի առնելով՝ զարմանալի չէր (թեև առաջին հայացքից շոկային էր) ահռելի քանակությամբ հյուրերի առկայությունը մոլի մոտ՝ ուղիղ 18.00-ին: Քաղաքում առանց այդ էլ առանձնապես ոչինչ տեղի չի ունենում, և նոր մոլի բացումը բնական է, որ բոլորի համար գրեթե տոն էր: Ինչպես երևանցիները կշտապեին, օրինակ, Հանրապետության հրապարակում պլանավորված մեծ համերգի, այնպես էլ այսօր մենք բոլորս եկել էինք գնահատելու և մասնակցելու նոր հայկական մոլի բացմանը: Չնայած սոցցանցերում մարդկանց քանակության հանդեպ առկա բացասական ռեակցիայի՝ այս պոստում Դուք կկարդաք և կտեսնեք միայն դրականը, քանի որ ինձ համար նոր մոլի բացումը Երևանում, և տասնյակ-հազարավոր քաղաքացիների հետաքրքրությունը մոլի հանդեպ, դա միայն դրական զգացողություն է, նոր աշխատատեղեր, ժպիտներ, նվերներ և տոնական տորթ…չնայած՝ տորթի մասին խոստացել էի չխոսել…
Մոտ 120 բրենդ, որոնց մի մասը մեզ քաջ հայտնի են և որոնց մեծ մասն այսօր արդեն պաշտոնապես գործում էր: Ավելի քան 2000 աշխատատեղ, ստորգետնյա ավտոկանգառ, ապագայում պլանավորված ժամանցային հատված և Carrefour, որն ըստ վերջին տեղեկությունների, բացվելու է այս աշնանը:
Մոլի մասշտաբներն իրոք տպավորիչ էին, հսկայական էկրանը դրսում` իդեալական գովազդային վահանակ, իսկ ներկաների քանակությունը` ապացույց, որ նույնիսկ քաղաքի ոչ անմիջապես կենտրոնում գտնվող ժամանցավայրը, կոնկրետ այս դեպքում մոլը, միևնույն է, գտնում է իր այցելուին:
Հյուրերի քանակի մասին պաշտոնական տվյալ դեռ չկա, սակայն տեղում հաճախ գործածվում էր 30-40.000 թվաքանակը: Հյուրերը ներս էին կարողանում մտնել փոքր ընդմիջումներով, այլապես ամբոխն իրոք անկառավարելի կդառնար:
Մուտքի աջ հատվածում մեզ հուզող հարցերին պատասխանում էին ահա այս գեղեցկուհիները, իսկ ձախ հատվածում կարելի էր անձամբ տեղեկանալ սրահների տեղաբախշման մասին:
Չեմ կարծում, որ կա կառույց, որը բացառապես բոլորին դուր է գալիս. բնականաբար, թե՛ դիզայնը, թե՛ բրենդները, թե՛ գտնվելու վայրը շատերին կարող են դուր գալ, ոմանց՝ միգուցե ոչ. դա կոնկրետ նախասիրության խնդիր է, ուստի պետք չէ առաջնորդվել որևէ մեկի կարծիքով, այցելեք ինքներդ և ինքներդ էլ Ձեզ համար որոշեք՝ դուր է գալի՞ս Ձեզ Երևան մոլը, թե ոչ: Համենայն դեպս, լինելով աշխարհի տարբեր երկրների մոլերում, կարող եմ ասել, որ այն ոչ միայն չի զիջում, այլև որոշ եվրոպական մոլերից նույնիսկ ավելի գեղեցիկ է:
Ես գիտեմ, որ սոցցանցերում ակտիվ քննարկվել է հյուրասիրության, նվերների և հսկայական տորթի թեման, բայց, անկեղծ ասած, այդ ընթացքում մենք նկարահանում էինք սրահները և ոչ մի արտառոց բան չենք նկատել, համենայն դեպս, վաղը ես գրելու եմ հատուկ պոստ՝ նվիրված այդ տորթին, որպեսզի արդարացնեմ շատերի սպասումները:
Լոլիկն ու Բոլիկը զբաղեցնում էին երեխաներին, որոնց թիվն այսօր հատկապես շատ էր:
Այս հատվածը շատ հետաքրքիր էր. եթե ճիշտ հասկացա, ներկաները սելֆի էին անում և ստանում լուսանկարները բջջային հեռախոսի համարով:
«Ռեինկարնացիա» խումբը, կարելի է ասել, երևանյան բոլոր միջոցառումների, քաղաքի անցուդարձի ու հենց Երևանի հետ ասոցացվող ամենաակտուալ խումբն է, ինչով էլ բացատրվում է նրանց մասնակցությունը բոլոր հնարավոր մասշտաբային միջոցառումներում, որոնց ես ներկա եմ եղել վերջին տարվա ընթացքում:
BRANDS
Ինչպես նշեցի, մոտ 120 բրենդ, որոնց մեծ մասին մենք արդեն ծանոթ ենք..
Գլխավոր բրենդը մոլում, կարծում եմ, ոչ միայն ինձ համար, դա տարածաշրջանում ամենամեծ «ԶԱՌԱ» սրահն է՝ իրոք ահռելի տարածքով, հենց գլխավոր մուտքի մոտ: Այսօր երեկոյան տեղի ունեցավ «ԶԱՌԱ» բրենդի պաշտոնական բացումը և ֆեշն շոուն, որին մենք ներկա էինք, ու մի քանի օրից ես կներկայացնեմ առանձին պոստ՝ նվիրված այս սրահին, ուստի ավելի մանրամասն կպատմեմ հենց այդ պոստում:
Երկրորդ հարկում է գտնվում Pandora սրահը, այս բրենդի և սրահի մասին ես ևս ավելի մանրամասնորեն կպատմեմ մոտ օրերս..
TIME ժամացույցների և աքսեսուարների սրահը գտնվում է նույնպես երկրորդ հարկում: Այն զարդարված էր բրենդային փուչիկներով, որոնք ճիշտ է, 7 րոպե անց հյուրերի կողմից տարածվեցին ողջ մոլում:
Հայերի համար երևի ֆուդկորտից հետո ամենասիրված հատվածը օծանելիքի սրահն է (համենային դեպս, օդանավակայանների դյութիֆրիներում ես դա եմ նկատում):
ՄեգաՍպորտ և ՄեգաԹոյս սրահները միմյանց հարևանությամբ են, կրկին երկրորդ հարկում: Նվերներ գնելու համար շատ մեծ և հաճելի վայր:
Միակ հայկական հագուստի բրենդը մոլում ներկայացված է դիզայներ Ֆաինա Հարությունյանի FAINA սրահում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա այս կիրակի, և հենց այդ երեկո Ես կներկայացնեմ հատուկ պոստ՝ նվիրված միայն այս սրահին:
Gourmet Dourme-ի կողքով պետք է զգույշ անցնել. առջևում Գարուն է, դիետա պահելը շատ դժվար է:
Ճիշտն ասած, երբ առաջին անգամ Վիեննայի մոլերից մեկում տեսա մատնահարդարման սթենդ, ընկերուհուս հարցրեցի` ինչ-որ մեկը մոլում մատնահարդարման ծառայությունից է օգտվելո՞ւ: Բայց հետո հասկացա, որ ամենուր կանայք, ու ոչ միայն կանայք, մեծ սիրով են մոլերում հետևում իրենց մատներին: Նախասիրության խնդիր:
i-electronics` առաջին հարկում: Այս սրահի մասին ես բառացիորեն վաղը կգրեմ առանձին պոստ և կներկայացնեմ միանգամից հաջորդ սրահը ևս, որը բացվելու է շուտով:
7 camicie. վերնաշապիկի ընտրությունն իմ ամենաբարդ խնդիրներից մեկն է, քանի որ նկարահանումների համար ինձ միշտ հարկավոր են տարբեր և լավ վերնաշապիկներ, և այս սրահը, որը մոլի առաջին հարկում է գտնվում, հենց այն է, ինչ ինձ հարկավոր է: Այս կիրակի 7 camicie սրահի պաշտոնական բացումն է, այնպես որ, այդ երեկո դուք կդիտեք և կկարդաք առանձին պոստ վերնաշապիկների, փողկապների և բոթայերի հայտնի բրենդի մասին:
Երևան քաղաքի և Երևան բառի հետ ամենաասոցացվող հայկական բրենդերից մեկը՝ Ջազզվե սրճարանն է, և Երևան մոլի առաջին հարկում գտնվող նոր սրճարանը, երևի թե, մոլի հետ ամենահամահունչ ու նույնիսկ կարելի է արդեն ասել, ամենասիրված վայրն է լինելու մոլում:
Այս սրճարանն իր դիզայնով ևս գրավիչ էր, սակայն մարդկանց քանակության պատճառով նույնիսկ չեմ կարողանում հիշել՝ այն առաջին, թե երկրորդ հարկում էր:
FOOD CORT
Ինձ համար մոլերում ամենասիրված հատվածներից մեկը ֆուդկորտն է, և այս առումով պետք է ուղղակի ողջունել Երևան մոլին՝ իդեալական տարբերակի մշակման համար: Մոտ 15, եթե ճիշտ եմ հաշվել, տարբեր առաջարկներ՝ համբուրգերներից մինչ պիցցա, բավարական նրբերշիկներից մինչ բասկին ռոբինս…Սոցցանցերում շատերը խոստովանում են, որ սպասում էին Մաքդոնալդսի, սակայն եթե լինեմ անկեղծ, նախորդ դարի ամենահայտնի ֆուդբերնդերից մեկն այնքան երկար ժամանակ չներկայացվեց Երևանում, որ հիմա, երբ ողջ աշխարհում այն վաղուց արդեն կորցրել է իր ԱՄԵՆԱվարկանիշը, մեզ մոտ, ցավոք, դեռ մնում է անհասանելի հոլիվուդյան երազանք:
Հենց ֆուդկորտի մուտքի մոտ գտնվում է Hero sandwich-ը, որի մասին ես պատմելու եմ օրեր անց: Շատ համեղ հացով պատրաստված մեծ սենդվիչներ՝ տեղական թարմ մսամթերքով:
Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող ամենասիրված սրճարաններից մեկը` Grammy-ն, ունի իր հատվածը ֆուդկորտում, և նրանք, ովքեր ողջ ամառվա ընթացքում մինչ լուսադեմ կարող էին այստեղ փորձել համեղ խոհանոցը, հիմա նաև կարող են իրենց սիրված բրենդից օգտվել Երևան մոլում:
Սա կատաստրոֆիկ հատված է ինձ համար, եթե ամոթ չլինի, ներքևի նկարի բոլոր 17 նրբերշիկները կարող եմ ուտել, ճիշտ է, այսօր չենք փորձել, չգիտենք՝ այնքան համեղ են, որքան թվում է, թե ոչ..
Ճիշտ է, Black Angus-ն առաջին հերթին հայտնի է angus-ի մսից պատրաստված բուրգերներով, որոնց մասին ես պատմել եմ արդեն, բայց բացի բուրգերները, հենց այստեղ ես խորհուրդ եմ տալիս ուտել հավի թևեր: Առաջին Black Angus-ը հենց տանս հարևանությամբ է, ու կարելի է ասել, արդեն 5 ամիս է՝ ես տառապում եմ հավաթևամոլություն:
Classic Burger-ը երևի կարիք չունի ներկայացման, ինքներդ տեսեք, թե ինչ է կատարվում դրամարկղի մոտ…
Իհարկե, նման մեծ և գեղեցիկ մոլի մասին կարելի էր գրել ավելի շատ ինֆորմացիա, բայց, անկեղծ ասած, 6 ժամ աշխատելուց հետո հիմա, առավոտյան 06.00-ն է ու պարզապես շտապելով Ձեզ ներկայացնել այս գեղեցիկ մոլը, կիսափակ աչքերով եմ գրառում անում, այնպես որ, մնացածն արդեն առաջարկում եմ գնահատել ֆոտոսեթի միջոցով: Շնորհակալություն բոլորին, ովքեր այսօր մոլում իրենց դրական խոսքերն էին ուղղում ինձ և լուսանկարվում, ու չմոռանաք մոտակա օրերին հետևել ինձ, քանի որ գրեթե յուրաքանչյուր օր ես հրավիրված եմ մոլի սրահների անհատական շնորհանդեսներին, որոնք ևս ներկայացնելու եմ Ձեզ: Բարի գնումներ, բարի ժամանց և միայն դրական էմոցիաներ: