Չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, առավել ևս արտաքին քաղաքականությամբ, բայց երբ լսում եմ այնպիսի արտահայտություններ.
-Ինչ լավ կլինի, եթե մեր մոտ էլ Մայդան լինի:
Առաջին բանը մտքիս գալիս է՝ ինչ օգուտ է ստացել Ուկարինան մայդաններից:
1. 100-ից ավել զոհեր, 100-ից ավել մարդիկ այլևս չեն տեսնի իրենց հարազատներին: 100-ից ավել ընտանիքները, երեխաներ, մայրեր կորցրել են իրենց ընտանիքի անդամներին: Եթե կոչ եք անում Հայաստանում «մայդաններ» կազմակերպել, մի վայրկյան աշխատացրեք ուղեղի գորշ զանգվածը (եթե, իհարկե, ունեք):
2. Ուկրաինան մասնատվելու իրական վտանգի մեջ է՝ որպես Մայդանի տրամաբանական հետևանք: Մի՞թե բարոյական և ազնիվ հայ մարդը կուզենա, որ իր՝ առանց փոքր երկիրը մասնատվի:
3. Մայդանի հետևանքով իրական իշխանությունը կենտրոնանում է ազգայնական ուժերի ձեռքում, որոնց գաղափարական հիմքը ուկրաինական ազգայնականությունն է: Կոչեր են հնչում, «ՈՒկրաինան ուկրաինացիների համար», «Կա միայն ուկրաինական ազգ»: Որպես հետևանք հայկական համայնքը կհայտնվի վտանգի տակ, ինչպես` Սիրիայում: Չի կարելի մտահոգվել Ռուսաստանում նացիոնալիզմի, ֆաշիզմի և սքինհեդների վայրագություններով և միևնույն ժամանակ պաշտպանել ուկրաինական ֆաշիզմը, նացիոնալիզմը և բանդերականներին: Չկա պուպուշ ֆաշիզմ: Առաջին հերթին մտածեք հայկական համայնքի մասին, երբ փողոցներում քայլերթներ կազմակերպեն սվաստիկայով և Գալիչինայի հիմնը երգող ագրեսիվ ազգայնականները:
4. Ուկրաինական տնտեսությունը քայքայման եզրին է: Կիևում չեն գործում կենսապահովման տարրական համակարգերը, տրանսպորտը, կրթական հաստատությունները, ֆինանսական համակարգը կոլապսի մեջ է: Մարզերում մարդիկ չգիտեն, թե երբ են ստանալու թոշակ կամ աշխատավարձ: Ռեսուրսների սպառման դեպքում հնարավոր է սով և էներգետիկ ճգնաժամ: Մի՞թե մայդանամոլները ուզում են, որ Հայաստանն էլ դառնա resident evil-ի դեկորացիա:
5. Մայդանը ցույց տվեց, որ իշխանափոխության հետևանքը կարող է լինել միայն վատը և կոռումպացվածը փոխարինելով ավելի վատով և քաոսով: Եթե իշխանությունները թույլ են, ապա հակված են դավաճանելու իրենց ընտրողներին և օրինականության պաշտպաններին: Եթե իշխանությունները չեն կարող պաշտպանել իրենց քաղաքացիների տարրական իրավունքը՝ ապրելու իրավունքը, ապա արտաքին պատերազմի վտանգը անխուսափելի է: Ուկրաինան պատերազմական դրության մեջ չէ իր հարևանների հետ, իսկ Հայաստանում ցանկացած քաղաքական խժդժություն իր արձագանքն է գտնում Ադրբեջանի հետ սահմանի վրա:
Զարմանալի է, որ արյուն են ուզում ֆեյսբուքային գլամուռ ծտերը, դոլարի հրեղեն ուժով բանակից ծլկածները, որոնց համար քաղաքացիական պատերազմը ռոմանտիկա է: Միգուցե «Նիմֆոմանուհի» ֆիլմի ենթագիտակցական սպասումի ֆրուստրացիայից հետո, անձինք ուզում են իրենց լիբիդոն ակտուլիզացնեն մայդանային կայֆերի մեջ»:
Քաղաքական պատճառներով սեփական հայրենակցի սպանության մեջ ռոմանտիկա չկա: Հայի կողմից հայի սպանությունը կարող են ողջունել միայն ազերիները: Ես ինքս կցանկանայի, որ եվրոմայդաններ լինեին Բաքվում, այլ ոչ թե Երևանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10203291252980769?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել