«Զգու´յշ խոսիր. այստեղ շատ են կուսակցականները, այստեղ` աղանդավորները, այստեղ` երևանցիները կամ ղարաբաղցիները, իսկ այստեղ` զոլյանականները կամ աշոտյանականները… »,-զգուշացումների այս շարքն, իհարկե, կարելի է անվերջ թվարկել: Այսպիսի երևույթների մենք ականատես ենք լինում ամեն օր: Օրինակ, երբ փողոց ենք դուրս գալիսև հանդիպում մեր ծանոթներից որևէ մեկին, ով այս խմբավորումներից մեկին է պատկանում և փորձում է պարտադրել մեզ որոշակի գաղափարներ ու հայացքներ: Համաձայնելիս հարցը շատ հեշտ լուծվում է, իսկ երբ փորձում ենք հակառակվել, ապա մեզ համար թշնամի ձևավորելու խնդրի առաջ ենք կանգնում: Իհարկե, այս պարագայում լավագույն տարբերակը լռելն է, սակայն լռելով` պառակտման արդյունքում ազգի կործանման տխուր հեռանկարները չեն վերանում: Այսպիսի օրինակները բազմազան են, ուստի, մեր ժողովրդին միշտ էլ այսպես`պառակտելով են ձգտել հաղթել: Բոլոր ժամանակներում էլ առկա է եղել այս խնդիրը:
Պատմության էջերը օրինակներ են ցույց տալիս, երբ պառակտված ազգը պատերազմի ժամանակ միավորվում ու հաղթում է: Իտալիան, օրինակ, 1815 թ. Վիեննայի կոնգրեսից հետո մասնատվեց և տրոհվեց մանր պետությունների: Բացի տարածքային բաժանումներից կար նաև կրոնական խնդիր, քանի որ տարաձայնություններ էին նկատվում բողոքական և կաթոլիկ ուղղությունների միջև: 1931թ.-ից սկսած ստեղծվեցին ազգային-ազատագրական խմբավորումներ`թուլացնելու Ավստրիայի դիրքը մի շարք իտալական հողերում: 1870թ. Գարիբալդիի, Մաձինիի և մի շարք այլ ազատագրական շարժումների ղեկավարների համագործակցությամբ հաջողվեց վերամիավորել իտալական հողերը, և 1970թ. սեպտեմբերին Իտալիայում արդեն հաստատվեց սահմանադրական միապետություն: Ավստրիայի ազդեցության թուլացման հետ մեկտեղ նվազել էր նաև բողոքական եկեղեցու դերը Իտալիայում, և արդեն հաստատվել էր կրոնական համերաշխություն:
Միասնականության առումով մեզ հայտնի է նաև Իսրայել պետությունը, որն իր աշխարհասփյուռ հայրենակիցներին դեռևս երկրորդ համաշխարհային պատերամից հետո կոչ էր անում վերադառնալ հայրենիք, լինել միասնական, որպեսզի տարածքային առումով երկիրն ավելի ընդլայնվի`ընդդեմ Պաղեստինի:
Հայաստանում ազգի պառակտման խնդիրները գալիս են դեռևս վաղ ժամանակներից. շատ թագավորներ իրենց միայնակ ու լքված են զգացել, քանի որ անգամ պատերազմների ժամանակ նախարարները խռովված էին միմյանցից: Պատահական չէ, որ պարսից Դարեհ I արքան ասում է. «Հայերին չի կարելի հաղթել, հայերին պետք է բաժանել» :
Խ. Բադիկյանի «Կոմիտասը ինչպիսին եղել է» աշխատության մեջ ներկայացված է 1912թ. Կոմիտաս վարդապետի խոհերից մեկ հատված. «Չպետք է բաժնվենք, չպետք է խաբնվենք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներուն, միանալու ենք և գործնական ճամբան բռնելու… »:
Հետագայում միասնականության կարևորության մասին խոսում է նաև Ե. Չարենցը «Պատգամ» բանաստեղծության մեջ. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Անցել են տասնյակ, հազարավոր տարիներ, սակայն դեռևս արդիական են բոլոր այս խոսքերը. անկախ Հայաստանի գաղափարական բաժանումներն այսօր էլ թշնամու համար հարմար թիրախ են` հարձակվելու: Միշտ էլ մեզ հետ թշնամացած ազգերը ձգտել են որոշակի անհատների միջոցով երկրի ներսում խռովություն ստեղծել այն ավելի խոցելի դարձնելու համար:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել