
Այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից մամլո հաղորդագրություն տարածվեց, ինչից հայտնի դարձավ, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթի հայ մասնակցի երգը: Այս ընթացքում հայաստանյան գեղարվեստական խորհուրդը հայ և օտարազգի ստեղծագործողներից ստացել էր ավելի քան 75 երգ:

«Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:
Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:

Այս առթիվ ArmStar.am-ը շտապեց զրուցել «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի հետ, ով այդ պահին գտնվում էր ձայնագրման ստուդիայում:
Արամ, ողջույն, կմանրամասնես՝ ի՞նչ պրոցես է այս պահին ընթանում

Նախ, ասեմ, որ ուրախալի լուր ունեմ բոլորի համար, երգն արդեն ընտրված է: Ինձ շատ է դուր գալիս, մարդկանց, ովքեր լսել են, նրանց էլ է դուր եկել, բայց սա գաղտնի է /ծիծաղում է/, համարեք՝ դեռ ոչ ոք չի լսել: Այժմ ձայնագրման ստուդիայում ենք, վերջնական աշխատանքներ են տարվում, փորձում ենք որոշ բաներ շտկել, կարիք եղած դեպքում՝ ավելացումներ անել:
Շարունակությունը՝ այստեղ