«Երևան մոլի» բացման խայտառակությունից սիրտս խառնում է, զզվում եմ և հիասթափվում... Ընչաքաղց, սեփական արժանապատվությունը կորցրած ամբո՞խն է դարձել մեր դարավոր քաղաքակրթության կրողը...Մի պատառ տորթի համար իրար կոկորդ կրծողնե՞րն են այսօր ներկայացնում իմ ժողովուրդը...
...Երկրաշարժից հետո ավերակույտերի վերածված Գյումրիում առաջինն օգնության եկան ախալքալակցիները, որոնք կաթսաներով եփած կարտոֆիլ էին բերել, հաց ու միս էին բերել... Նրանք փողոցներում բաժանում էին սնունդը, իսկ ամեն ինչ կորցրած գյումրեցիները ամաչելով, գլխահակ, զուսպ ու անբառ մոտենում էին, վերցնում իրենց պարզված սնունդը, շնորհակալություն ասում և հեռանում... Օրեր շարունակ փողոցներում սնունդ էր բաժանվում: Խարույկների մոտ ծվարած մարդիկ արժանապատվությամբ, լռելյայն ստանում էին սնունդը... Միայն երբ քաղաք օրվա թերթեր էին բերում, մարդիկ խռնվում էին, երկարում իրենց ձեռքերը...
... Հիմա ի՞նչ ասեմ՝ նայելով Երևան մոլում տեղի ունեցող ընչաքաղցության վայրենի հանդեսը...
Համոզված եմ, որ մի քանի կուշտ ու կուռ թալանչիներ, որոնցից մեկն էլ այս մոլի տերն է, նաև միտումնաբար են անում հյուրասիրությունը, որպեսզի վայրի հրճվանքով նայեն իրար վրայից դեպի տորթը վազող մարդկանց ու քյաբաբոտ բերաններով հռհռան...



