Emedia.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի և առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ:

Կարևորելով Հայաստանում և արտերկրում տնտեսական կապերի ձևավորման հարցում կառույցի դերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատն իր հերթին կնպաստի Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակաների ընդլայնմանը. «Երևանի քաղաքապետարանն այսօր քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված շոշափելի բարեփոխումներ է իրականացնում, որի շրջանակում է դիտարկվում նաև Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև փոխշահավետ համագործակցության խթանումը: Ի դեպ, այս ուղղությամբ արդեն իսկ առկա են կյանքի կոչված մի շարք հաջողված ծրագրեր։ Ըստ այդմ, վստահ եմ, որ Երևանի քաղաքապետարանի և Առևտրաարդյունաբերական պալատի միջև հաստատված համագործակցությունը ևս կլինի արդյունավետ, հատկապես ներդրումային և գործարար ծրագրերի մշակման ու իրականացման շրջանակում, և կնպաստի մայրաքաղաքի համաչափ զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել