Ի պատասխան այսօր ինձ ուղղված բազում հարցումների նշեմ հետեւյալը. անկեղծաբար անընկալելի է, երբ նման դեպքում մեկնաբանություն են ուզում՝ միթե կա մի կառույց կամ անհատ մեր հասարակության մեջ, որ չի դատապարտում մարդու սպանությունը՝ անկախ որևէ հանգամանքից: Աստվածապարգև մարդկային կյանքը սուրբ է, իսկ մարդը ՝ գերագույն արժեք: Հարց է, եթե մեր հասարակության մեջ այս գիտակցությունն առկա է, իսկ եթե ոչ , ապա մեծ անելիք ունենք բոլորս անկախ պաշտոնից ու հանգամանքից: Իսկ մասնավորաբար այս պահին ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆի հոգին կարիքն ունի ամենքիս աղոթքների և Աստծո ողորմության, իսկ ընտանիքը ոչ թե պատեհապաշտ խոսքերի, այլ իրական և մնայուն աջակցության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/390750814321537?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել