Մանուշյանը միակ հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար. Ֆրանսուա ՕլանդPanorama.am-ը գրում է.

Այսօր, փետրվարի 21-ին Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում, Նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ զետեղեց հուշահամալիրում և հանդես եկավ ելույթով։ Արարողությանը մասնակցեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ծաղկեպսակ զետեղեց Հայաստանի Հանրապետության անունից։

Արարողությանն ընթերցվեց Միսաք Մանուշյանի կյանքի վերջին ժամերին գրված նամակն՝ ուղղված իր կնոջը՝ Մելինեին.

«Մի քանի ժամ հետո ես այլևս չեմ լինի այս աշխարհում. ինձ կգնդակահարեն կեսօրից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել