Ադելինա Սոտնիկովա. կե՞ղծ, թե՞ իրական ոսկիArmnewstv.am-ը գրում է.

Ստորագրահավաք ընդդեմ օլիմպիական չեմպիոնուհու: Ամերիկայն change.org-ի նախաձեռնության տակ ստորագրել է 1 միլիոնից ավելի մարդ: Ռուս գեղասահորդուհի Ադելինա Սոտնիկովայի հաղթանակը ամերիկացիների համար կասկածելի է թվացել:
Ամերիկյան մեկ այլ պարբերական էլ` USA today-ը համոզված է` հարավկորեացի և ամերիկացի մրցավարներին փոխարինել են ռուսաստանցի և ուկրաինացի մրցավարներ: Նրանցից մեկը` Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Պիսեևի կինն է` Ալլա Շեխովցովան, իսկ մյուսը` ուկրաինացի Յուրի Բալկովը: Արժանի էր, թե ոչ 17-ամյա գեղասահորդուհին օլիմպիական ամենաբարձր պատվին, արդեն ուշացած հարց է: Փաստն այն է, որ Ադելինային մինչև Լիպնեցկայայի սայթաքելը ոչ ոք չէր նկատում: Գեղասահորդուհու համար նույնիսկ Ռուսաստանի թիմում տեղ չգտան: Թիմային պայքարից հետո կանանց մենապարում Ռուսաստանի հույսը Յուլիա Լիպնեցկայան էր: Բայց 15-ամյա աղջնակը կարճ ծրագրում ընկավ և զրոյացրեց չեմպիոնության հնարավորությունը: Նրանից հետո սահադաշտ դուրս եկավ Ադելինան և զարմացրեց գեղասահքի բոլոր երկրպագուներին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել