Lurer.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է Ղրիմում պահպանվում Է կայուն իրադրությունը պարենամթերքի և վառելիքի շուկաներում, խուճապի մատնվելու համար հիմքեր չկան: Այս մասին հայտարարել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահ Ռուստամ Տեմիրգալիևը:
«Կիևի իրադրության պատճառով օրվա ընթացքում նկատվում է մի շարք պարենային ապրանքների աժիոտաժային պահանջարկ: Ցանկանում եմ բոլոր ղրիմցիներին հավաստիացնել, որ աժիոտաժի և մթերքների, ինչպես նաև լցակայաններում վառելիքի պակասուրդի համար ոչ մի կարգի հիմքեր չկան: Ղրիմը լիովին ապահովված է պարենային ապրանքներով և վառելիքով»,- հայտնել է Տեմիրգալիեւը:
ՂԻՀ-ի փոխվարչապետի խոսքով՝ բանկային շուկայում նույնպես պահպանվում Է կայուն իրավիճակը: Տեմիրգալիեւը ղրիմցիներին կոչ Է արել տեղի չտալ սադրանքներին՝ հայտարարելով, որ «Ղրիմը նախկինի պես կայունության տարածք Է»: