Նայեք ներկայացված 9 պատկերներին, ապա առանց երկար մտածելու ընտրեք Ձեզ դուր եկածը: Ստորև կարդացեք ստացված արդյունքը:  

1. Դուք առատաձեռն անձնավորություն եք և փորձում եք ամեն օր ավելի լավը դառնալ: Չափազանց բարձր հավակնություններ և չափորոշիչներ ունեք: Նույնիսկ մանրունքներին եք օրիգինալ տեսանկյունից նայում: Ձեր կոլեգաներին կարող է թվալ, որ Ձեզ հետ դժվար է շփվել, սակայն ամենից դժվարը շփումն է սեփական անձի հետ: Դուք ջանասիրաբար աշխատում եք, բայց եսասեր չեք: Շատ քիչ մարդիկ կարող են ըստ արժանվույն գնահատել Ձեր առավելությունները, սակայն Ձեզ համար այնքան էլ կարևոր չէ ուրիշների գնահատականը:  

2. Դուք օրիգինալ, հումորի զգացումով անձնավորություն եք: Այդ հատկանիշները կարող են Ձեզ օգնել բիզնեսում: Դուք շատ պատասխանատու եք, սիրում եք հոգ տանել ուրիշների մասին: Վառ, աշխույժ մարդ եք և աշխատանքում փորձում եք Ձեզ նույն կերպ դրսևորել:

3. Դուք կարողանում եք մտածել յուրօրինակ կերպով: Գիտեք, թե ինչպես բիզնես կառուցել: Այդ հարցում կարևորը մտահղացումն է: Սիրում եք շփվել այն մարդկանց հետ, ովքեր սիրում են մտածել և սովորել: Փորձում եք գործել այնպես, ինչպես որ ճիշտ է, նույնիսկ եթե հասարակության մեծամասնությունը համաձայն չէ Ձեզ հետ: Ձեր հաջողության գրավականն այն է, որ կարողանում եք տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում, մտածել յուրօրինակ կերպով:

4. Դուք խորաթափանց և փիլիսոփայական անձնավորություն եք, բնազդային և մի փոքր տարօրինակ: Բիզնեսում կարող եք մեծ հաջողությունների հասնել: Պետք է զարգացնել Ձեր ստեղծագործական և գործնական ունակությունները: Որոշ չափով նաև էմոցիոնալ անձնավորություն եք և երբեմն պետք է կարողանաք կառավարել զգացմունքները և հանգիստ առաջ ընթանալ:

5. Դասականը և պարզությունը բիզնեսում Ձեր առավելություններ են: Աշխատանքում ժամանակ առ ժամանակ դժվարությունների առջև եք կանգնում: Միշտ ինքնավստահ և իշխող եք, միևնույն ժամանակ շատ անկախ անձնավորություն եք: Ձեր սկզբունքն է՝ «Ինքս կանեմ»: Դուք ճիշտ ճանապարհն եք ընտրում դեպի հաջողությունը:  

6. Ընտրելով խորհրդային ռուբլին՝ Դուք հավանաբար կարոտում եք կայունությունը: Բարի և զգացմունքային անձնավորություն եք, ունեք բազմաթիվ ընկերներ և սիրում եք կյանքն ավելի լավը դարձնել: Գործընկերները և կոլեգաները Ձեր կողքին իրենց շատ ապահով և հանգիստ են զգում: Դուք պատրաստ եք օգնել մարդկանց՝ առանց որևէ բան ակնկալելու: Ճանապարհը դեպի հաջողություն արագ չի լինելու, բայց ձեռք բերվածը չեք կորցնի:

7. Ձեր բիզնեսը և Ձեր ներդրումները պետք է լինեն ոսկե ձվեր ածող հավի պես: Կայունությունը և օրիգինալությունը աշխատանքում Ձեզ համար առաջատար գծեր են: Դուք ուշադիր լսում եք  կոլեգաներին և փորձում եք չքննադատել: Հետաքրքրությամբ եք հետևում հակառակորդների հաջողություններին: Բավականին սթրեսադիմացկուն եք և հազվադեպ եք նյարդայնանում: Ձեր աշխատասիրության շնորհիվ, անշուշտ, հաջողության կհասնեք:  

8. Անգլիական ֆունթսթերլինգը Մեծ Բրիտանիայի կայունության խորհրդանիշն է: Դուք տարբերվում եք ուրիշներից և հենց դա պետք է դառնա Ձեր հաջողության գրավականը: Փորձում եք ամեն ինչում ներդաշնակություն գտնել: Միշտ պատրաստ եք որևէ արկածի: Ճիշտ օգտագործելով Ձեր լավագույն հատկանիշները՝ կարող եք հեշտությամբ առաջ անցնել գլխավոր հակառակորդներից:

9. Ոսկին և դոլարը ֆինանսական կայունության խորհրդանիշներն են: Դուք լի եք լավատեսությամբ, և Ձեզ կարելի է հաջողակ անձնավորություն համարել: Դուք ընտրում եք հուսալիությունը՝ անմտածված ռիսկի փոխարեն: Բիզնեսում և աշխատանքում կայուն կերպով առաջ եք ընթանում: Անչափ հպարտ եք Ձեր ձեռքբերումներով և միշտ պատրաստ եք սովորել և զարգանալ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել