Արևմտահայերե՞ն, թե՞ արևելահայերեն` ո՞րն է պետք պահպանելArmnewstv.am-ը գրում է.

Աշակերտներ, ուսուցիչներ, մշակութային ու պետական գործիչները Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում են: Մոմավառությունից հետո հյուրերը ծաղիկներ են խոնարհում Մաշտոցի շիրիմին: Զոհրաբն ու ընկերները Սիրիայից են: Տղան Հայաստանում էր մեկ տարի, երբ հայկական թաղամասերում սկսեցին հարձակումները: Ուսումը շարունակում է հայրենիքում: Դպրոց է հաճախում: Երիտասարդն էլ առաջինը ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարին ու մանկավարժներին: Մայրենիի տոնի առթիվ պատրաստվել են ու ներկայացնում են արևտահայերեն ստեղծագործություններ:

Սփյուռքահայ երեխաներին միանում են տեղաբնակները: Օշականի դպրոցի աշակերտները նույնպես անակնկալ են պատրաստել, դպրեվանքում ներկայացնում են հայոց լեզվին նվիրված ստեղծագործություններ: Սփյուռքի նախարարը շնորհավորեց ներկաներին ու կոչ արեց պահել ու պահպանել հայերենի բոլոր ճյուղերը:

Օշականից Երևան: Տոնակատարության հաջորդ կանգառը Մատենադարանի բակում է: Հարգանքի տուրք Մեսրոպ Մաշտոցին ու նրա աշակերտներն: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում արևտահայերենի խնդիրներն ու հեռանկարները թեմայով քննարկմանը մասնակցում են հանրապետության անվանի լեզվաբանները: Արևելահայերենը պահպանման խնդիր չունի, սակայն արևտահայերենը վտանգի տակ է: Լեզվաբանները խոսում են արևմտահայերենի մասին, Լեզվի տեսչությունը մտահոգված է արևելահայերենով: Մարինե Հովեյանը ծիծաղելի է համարում մայրաքաղաքում տեղադրված պաստառները: Գործարարները հանուն եկամուտի ու հաջողության անտեսում են հայերենի գրական ձևերը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել