1in.am-ը գրում է.

101-ամյա ֆլորիդացին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին: Իր թեկնածությունն ամերիկացի Ջո Նյումանը ներկայացրել է նախընտրական կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն:

Պոտենցիալ ընտրողներին հղված ուղերձում Նյումանը նշել է, որ շնորհիվ պատկառելի տարիքի՝ ունի վիթխարի փորձ, որի հետ չի կարող համեմատվել ոչ մի այլ թեկնածու:

France Press-ը նշում է, որ նա ռուս էմիգրանտների սերնդից է: Իր Twitter-ում Նյումանը նկատել է, որ Ֆլորիդայի 16-րդ ընտրատարածքում իր հիմնական մրցակիցը կդառնա հանրապետական Վերն Բյուկենենը, ով Կոնգրեսի ստորին պալատւմ այդ շրջանը ներկայացնում է 2007 թվականից: Հաջորդ ընտրությունները կկայանան 2014-ի նոյեմբերին:

Ընտրվելու դեպքում Նյումանը Ներկայացուցիչների պալատում նոր տարիքային ռեկորդ կսահմանի: Այժմ ռեկորդակիրը 90-ամյա Ռալֆ Հոլն է, ում առաջին անգամ ընտրել են 1981 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել