Վստահ եմ, որ Իսրայելում ցույցեր և միտինգներ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ չեն եղել: Հրեան գիտի իր օգուտն ու վնասը. հո՞ հայի նման անխելք չի, որ երկրագնդի եսիմ որ ծայրում ով ում հայհոյի, հայը անմիջապես իր հեղինակավոր կարծիքը հայտնի ու կանգնի այս կամ այն կողմի կողքին: Շատ էմոցիոնալ ժաղովուրդ ենք, ու մեր էմոցիաները մեջտեղ բերելով, միշտ մեզ վնասել ենք:
Մինչև մեյդան (խնդրում եմ չշփոթել Մայդան բառի հետ) մտնելը մի հատ մտածեք, թե որն է մեր օգուտը կամ վնասը տվյալ հարցում նոր ելույթները սկսեք:
Տենց վազելով կանգնել ենք երիտթուրքերի հեղափոխության մեջտեղը, նույն կերպ մտանք ռուսական հեղափոխության ամենաթեժ տեղը: Հիմա էլ նետվում ենք ուկրաինական հեղափոխության ճիշտ մեջտեղը: 
Սպիտակի մի կորած մոլորած հրապարակ, թե ում անունով կկոչվի ոչ մեկի ոտքերին չի: Իսկ մենք դրանից մեծ բան կարող ենք սարքել ու մեր գլխին ավելորդ հաչոցներ կապել: 
Այս իմ ապրած քաղաքում փողոցներ կան «Աղվեսի դիք», «Կաշտանների փողոց» ու ամեն տեսակի անիմաստ անվանումներով: Դե արի ու փորձի քաղաքական աստառ տալ այս անվանումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել