Ժան Միշել Հապպի. «Կենսաթոշակային համակարգի ադեկվատ լինելը ժամանակի ընթացքում կզգացվի»Panorama.am-ը գրում է.

Համաշխարհային բանկի գնահատմամբ` Հայաստանում կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը ճիշտ քայլ է, ճիշտ ուղղությամբ: Այսօր Երևանում կազմակերպված Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովում այս մասին հայտարարեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին:

Նրա խոսքերով` ՀԲ-ի ներգրավածությունը Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումներում սկսվել է գրեթե 10 տարի առաջ, և նույնիսկ այդ ժամանակահատվածում հստակ նախանշվել են այն մարտահրավերները, որոնք ծառացած էին համակարգի առաջ, մասնավորապես` ժողովրդագրական անկում, աղքատության բարձր մակարդակ և սահմանափակ ֆիսկալ ֆինանսական ռեսուրսներ:

Ժան Միշել Հապպին ասաց, որ այսօր Հայաստանում 25 տոկոսից ավելին գտնվում է աղքատության շեմից ցածր և այս բարեփոխումները կբերեն թոշակների բարձրացմանը, երկարատև եկամուտների ապահովմանը, ինչպես նաև կնպաստեն աղքատության նվազեցմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել