1 Վոլփերթինգեր

Կոտոշավոր ճագարները երկար տարիների պատմություն ունեն: Դրանց մասին առասպելներ են հյուսվել Հյուսիսային Ամերիկայում, Արաբիայում և մի շարք այլ վայրերում: Այս կենդանու վայրագության մասին առասպելներն այնքան տարածված են, որ այն անգամ պատկերվել է մի հայտնի վիդեոխաղի մեջ: Դե ինչ, ծանոթացեք վոլփերթինգերին:
Չբավարարվելով ճագարին միայն կոտոշ վերագրելով՝ Բավարիայի ժողովուրդը ինչ կենդանական մասեր ասես որ չկցեց նրան՝ թևեր, լողաթևեր և անգամ մագիլներ: Այնուամենայնիվ, մեր օրերում քչերն են վախենում վոլփերթինգերներից ու ավելի քչերն են հավատում դրա գոյությանը:
2 Մարդակեր ծառ Ya-Te-Veo

Եթե երբևէ դիտել եք վտանագավոր ծառերի մասին տեսանյութեր, դուք հավանաբար միաժամանակ և՛ հիացել, և՛ ահաբեկվել եք: Խորն արմատներով հաստաբուն ծառերը չեն կարող նույնպիսի վախ հարուցել, ինչպես առաջին հայցքից անվտանգ թվացող այս բույսերը: Ասում են, որ Ya-Te-Veo-ն ոլորուն շոշափուկներով ծառ է, որը կլանում է իրեն մոտեցող ցանկացած բան: Ծառի անվանումը թարգմանաբար նշանակում է «Ես քեզ արդեն տեսնում եմ»: Այս «հրեշը» անվանումը ստացել է, քանի որ ենթադրաբար հենց այդ բառերն է ասել իր զոհերին՝ նախքան դրանց իր ճիրանների մեջ գցելը: Մարդակեր ծառի մասին առաջին անգամ հիշատակվել է 19-րդ դարի ճանապարհորդական բրոշյուրում: Դրանում նշվում էր, որ այս բույսն աճում է Մադագասկարի Մկոդո ցեղի բնակավայրում: Հետագայում բրոշյուրի հեղինակը խոստովանեց, որ անգամ այդ ցեղը գոյություն չունի: Այնուամենայնիվ, այս առասպելական արարածի մասին պատմությունները արդեն հասցրել էին դրոշմվել մարդկանց հիշողության մեջ: Ներկայումս այս ծառն ամենից շատ հայտնի է Ջոան Ռոուլինգի ստեղծագորոծությունից, որում այն ստացել է Վոմփինգ Վիլոու (թարգմանաբար՝ չլմփացող ուռենի) անվանումը: Այն ներկայացվում է իբրև Հոգվարթսի բազում գաղտնի ճանապարհներից մեկի հսկիչը:
3 Իսի + Քուսի

Երբ ողջ աշխարհը տարվեց Շոտլանդիայի Լոհ Նեսս հրեշով, Ամերիկան սկսեց նախանձել Շոտլանդիային և հնարեց իր սեփական հրեշներին: Այդ հրեշներն էին Բեսին, Չեմփը և Օգոգոն: Ներկայումս Ճապոնիան է սկսել մրցակցել Ամերիկայի և Շոտլանդիայի հետ: Ճապոնական հրեշներն էլ անվանվում են Իսի և Քուսի:
4 Էբու Գոգո
Ինդոնեզիայի Ֆլորես նագե ժողովուրդը սերում է հոմինիդներից: Լինելով քարանձավաբնակ հոբիթներ՝ Էբու Գոգո ցեղի անդամները տարօրինակ բաներ էին մրմնջում իրար իրենց սեփական լեզվով՝ երբեմն կրկնօրինակելով մարդկային արտահայտությունները: Նրանց անունը թարգմանաբար նշանակում է «որկրամոլ տատիկներ»: 1700-ականներին Նագե ժողովուրդը սկսեց մեղադրել Էբու Գոգոյի անդամներին երեխաներին առևանգելու և սննդամթերք գողանալու մեջ: Նրանք Էբու Գոգոյի անդամներին միամտացրին՝ համոզելով նրանց իրենց հետ քարանձավ տանել մեծ քանակությամբ արմավենու մանրաթել: Այնուհետև Նագեի ժողովուրդն Էբու Գոգո ցեղի անդամներին կրակի մատնեց: Այնուամենայնիվ, ասում են, որ նրանցից մի քանիսին հաջողվել է խույս տալ դեպի Լիանգ-Բուա քարանձավները:
Զարմանալիորեն այս առասպելական արարածների գոյության մեջ որոշակի ճշմարտություն կա: Գազանակերպ մարդկանց մասին առասպելները դեռևս 1900-ականներից շատ տարածված էին Ասիայի հարավարևելյան մասում: Վերջերս 1.5 մետր հասակով ֆոլորեսյան մարդկանց ոսկորները հայտնաբերվել են Լիանգ-Բուա քարանձավներում, ինչպես նաև Ինդոնեզիայում և Ավստրիայի հյուսիսում: Այդ ոսկորները մոտ 10 հազար տարվա պատմություն ունեն:
5 Յասկոն

Յասկոնը առասպելական ձուկ է, որն իր հսկայական չափերի պատճառով մի ամբողջական էկոհամակարգի դեր է կատարել: Նրա մասին առաջին անգամ հիշատակվել է «Սուրբ Բրենդանի լողը» առասպելում: Այդ առասպելում նկարագրվում է, թե ինչպես է Բրենդանը իր ընկերների հետ միասին կղզի գնում: Կղզին հանկարծ սկսում է շարժվել, և Բրենդանն ու իր ընկերնենրը վախենում են, որ երկրաշարժ է սկսել, սակայն հետագայում պարզ է դառնում, որ դա ոչ թե կղզի է, այլ կղզու մեծության հսկայական ձուկ: Վերջերս Յասկոնը պատկերվել է նաև «Անվերջանալի պատմության» և «Ավատար» ֆիլմերում:
6 Վենդիգո
_(Earth-616).jpg)
Բիգֆութը և Յեթին ամենահայտնի առասպելական արարածներից են, քանի որ նրանք շատ նման են մարդկանց: Նրանցից շատ ավելի հայտնի են այն հրեշները, որոնց վերածվում են մարդիկ, օրինակ՝ մարդագայլը: Այս մարդ-հրեշներից մեկը Վենդիգոն է: Տարբեր աղբյուրներում Վենդիգոն տարբեր կերպ է ներկայացվում: Այսպես, մի աղբյուրում նշվում է, որ Վենդիգոն ձնեմարդ է, մի այլ աղբյուրում նա պատկերվում է իբրև հոգի, որը մարմին ունի, մի երրորդ աղբյուրում էլ՝ իբրև մարդագայլ, որը սնվում է մարդկանց մսով: Գրեթե բոլոր առասպելներում նշվում է, որ անկախ նրանից, թե Վենդիգոն որքան շատ զոհերի կուտեր, նա երբեք չէր կշտանում:
7 Բունիփ
Սա այս ցուցակի ամենասարսափելի առասպելական արարածն է: Ավստրալիայի աբորիգենական ցեղերը պատմում են մի հրեշի մասին, որն ասես Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի ստեղծագործոթւյունների էջերից լինի: 19-րդ դարի եվրոպացի լրագրողները նշել են, որ աբորիգենական ցեղերի բոլոր անդամները սարսափում էին այդ արարածից, որին նրանք անվանում էին չար հոգի: Այնուամենայնիվ, շատ քչերն էին կարողանում մանրամասնորեն նկարագրել նրան: Ոմանք ասում էին, որ բունիփը նման է հսկայական ծովաստղի, իսկ ուրիշներն էլ պնդում էին, որ այն շան գլուխ ու ձիու պոչ ունի, ինչպես նաև լողաթևեր, կոտոշներ և կտուց: Ասում են, որ գիշերները լսվում էին երեխաների ու կանանց ճիչեր: Դրանք Բունիփի զոհերն էին, որոնց նա ուտում էր: Թեպետ կենդանաբանները 1800-ականներին բավականին մեծ ջանքեր են գործադրել բունիփի մասին տեղեկություններ հայթայթելու համար, նրանց այդպես էլ չի հաջողվել էական արդյունքի հասնել: Բանն այն է, որ աբորիգենները այդպես էլ հավաստի կերպով չէին նկարագրում բունիփին և հաճախ նրան շփոթում էին այլ կենդանիների հետ:



