Երիտասարդ, գեղեցիկ տիկինը Մարկ Տվենից հետաքրքրվում է.
-Արդյոք ճի՞շտ է, որ մարդիկ կապիկներից են առաջացել:
-Այո:-Բոլորը և նույնիսկ ե՞ս:
-Այո, բայց Դուք շատ գեղեցիկ կապիկից:

***

Մեկ անգամ մի բանկիր Մարկ Տվենին հարցրեց.
-Ինչպե՞ս կբացատրեք այն, որ Դուք այդքան խելացի եք, բայց միևնույն ժամանակ այդքան քիչ փող ունեք:
-Տեսնում եք, բնությունը հավասարակշռություն է սիրում: Իմ ու Ձեր միջև ամեն ինչ հավասար է բաժանված:

***

Մարկ Տվենը մի հարուստ անձնավորության մոտ ընդունելության էր հրավիրված, որտեղ հյուրերին օպերային բարձրաճաշակ երաժշտություն էին հրամցնում: Տանտիրուհին գրողին չափազանց շատ ուշադրության էր արժանացնում և ակնհայտորեն խանգարում էր նրան վայելել երաժշտությունը:

Երբ օպերան վերջացավ, տանտիրուհին հայտնի գրողին հրավիրեց հաջորդ ընդունելությանը.
-Դուք կլսեք «Տխրություն» օպերան, -խոստացավ նա:
-Անշուշտ ես կգամ, -պատասխանել է գրողը, -այդ օպերայում ես Ձեզ դեռևս չեմ լսել:

***

Մարկ Տվենն անանուն նամակ էր ստացել, որտեղ գրված էր միայն մեկ բառ՝ «խոզ»: Այդ իրադարձության կապակցությամբ գրողը թերթում հետևյալ հաղորդագրությունն էր թողել. «Ինձ սովորաբար անանուն նամակներ են ուղարկում, բայց ահա վերջերս նամակ ստացա, որտեղ միայն ստորագրություն էր»:

***

Մարկ Տվենը մի կնոջ հաճոյախոսություն էր արել. «Դուք հիասքանչ եք»: Սակայն այդ կինը գրողի երկրպագուների շարքին չէր դասվում: Բացի այդ, նրա վարքագծում բացակայում էր հասարակ քաղաքավարությունը:
-Ցավոք սրտի, չեմ կարող նույնն ասել Ձեր մասին,- պատասխանել էր կինը: 
Սակայն Մարկ Տվենին հեշտ չէ գցել շփոթության մեջ.
-Իսկ Դուք վարվեք ինչպես որ ես՝ ստեք,- պատասխանել էր գրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել