Armnewstv.am-ը գրում է.
Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության անդամները բոյկոտել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին նվիրված միջոցառումը: Խմբի անդամները ներխուժել են դահլիճ այն ժամանակ, երբ ներկայացվում էր համակարգի դրական եւ բացասական կողմերը: Դ!ԵՄ ԵՄ խմբի անդամները պահանջում էին խոսքի հնարավորություն: Ի պատասխան` համաժողովի կազմակերպիչները խնդրել են իրենց հուզող հարցերը ներկայացնել մասնագետներին: Դ!ԵՄ ԵՄ-ի անդամները, սակայն, չեն համաձայնվել ու շարունակել են վանկարկումները` «Դեմ ենք պարտադիրին»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/22967
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



