Ուրեմն մի ուկրաինացի, երկրաշարժի ժամանակ, գալիս է Հայաստան, իր կողմից ղեկավարած շինկազմակերպությունով օր ու գիշեր աշխատում է Սպիտակի փլատակները մաքրելու, այնուհետև քաղաքը վերականգնելու վրա: Նույնիսկ արդեն գտնվելով Ուկրաինայում՝ շարունակում է հնարավորին չափ օգնել Սպիտակին: Հայերն էլ իրա անունով հրապարակ են անվանում:

Ուրեմն մի հատ հայ, Արցախյան պատերազմի տարիներին, թողնում-փախնում է Ուկրաինա, ինչ-որ գյուղում ա ապրում, տղայա մեծացնում, հետո որդին գնում է Մայդան ու զոհվում է՝ հանուն, իր մտածելով, Ուկրաինայի ապագայի համար:

Իսկ մի քանի մարդ էլ մտածում է, որ ճիշտը, երևի, որ հրապարակի անունը ուկրաինացու տեղը պետք ա փոխել հայի անունով, ու գնում են Սպիտակ, սկոտչով A4 ֆորմատի թղթով քաղաքացիական ակցիա անում:

Ինչ-որ բան էս երկրում հաստատ սխալ ա գնում....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել