Հարգելի ու ոչ հարգելի ընդդիմադիրներ, երբ հիանում եք Ուկրաինայի ժողովրդի մի մասի պոռթկումով, հայերին ստրուկ-մտրուկ մի անվանեք, էլի։ էդ նույն ստրուկները ձեզ համար 96-ին գրավեցին ԱԺ-ն, 2004-ին դուբինկեքի տակ ընկան, 2008-ին՝ գյուլլեքի, 2013-ին պատրաստ էին մի հատ էլ աժ գրավել ու ընկնել գյուլլեքի տակ։ Այն, որ 25 տարի է՝ Հայաստանում ընդդիմությունը չի կարողանում ժողովրդի դժգոհությունը վերածել հաղթանակի կամ գոնե լուրջ ու մնայուն քաղաքական կապիտալի, ոչ թե հասարակության, այլ տվյալ քաղաքական ուժերի բացթողումների կամ տկարության արդյունքն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել