Լուսանկարը galatv.am-իLragir.am-ը գրում է.

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր անակնկալ ներխուժել են Էլիտ պլազայի դահլիճ, որտեղ անցկացվում էր Կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված միջազգային համաժողովը: Համաժողովի բացմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում գնալուց հետո է տեղի ունեցել դեպքը:

Համաժողովի կազմակերպիչները «Դեմ եմ»-ի ակտիվիստներին բռնի ուժով դուրս են արել դահլիճից, համաժողովի աշխատանքները դադարեցվել են:

Ակտիվիստները ելույթի իրավունք են խնդրել, որպեսզի, իրենց խոսքով, ներկայացնեն, թե իրականում ինչ է տեղի ունենում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի շուրջ: Կազմակերպիչները նրանց ելույթի իրավունք չեն տվել՝ նշելով, որ վերջում այդ հնարավորությունը կընձեռեն:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ հասարակությանն ու ակտիվիստներին չեն իրազեկել այս համաժողովի մասին, ինչո՞ւ են գաղտնի համաժողով անում: «Ամոթ» և «դեմ եմ» բացականչելով՝ նրանք հեռացել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել