Այս էջում ինձ հարց են ուղղել Արցախում նոր հանքավայրերի շահագործման վերաբերյալ: Իմ դիրքորոշումն այս հարցում, հստակ է` ես դեմ եմ Արցախի` հանքաարդյուանբերական երկիր դառնալուն: Արցախի բնակիչները հայտնի էին իրենց երկարակեցությամբ և ամուր առողջությամբ: Սակայն վերջին տարիների անցուդարձը, որակյալ սննդի պակասը, առողջապահության անբավարար վիճակը բերել են կյանքի տևողության կրճատման: Այսօր այս ամենին ավելանում է նոր մարտահրավեր` բնապահապանական խնդիրները: Արցախը հնարավորինս զերծ պետք է մնա սեփական ընդերքի օգտագործումից , շեշտը պետք է դրվի գյուղատնտեսության զարգացման, էկոլոգիապես մաքուր այլ ճյուղերի զարգացման վրա: Հարկավոր է ամրագրել ԼՂՀ տնտեսության բնապահպանական ուղղվածությունը` որպես տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից մեկը` էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրության և իրացման, հանգստյան գոտիների և զբոսաշրջության խրախուսման ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել