Tert.am-ը գրում է.
Հայաստանում քաղաքացին երբ անցնում է թոշակի, միանգամից բախվում է աղքատության խնդրի հետ: Եվ եթե վերցնենք ծայրահեղ աղքատների թիվը, կհասկանանք, թե ինչքան խորն է այդ խնդիրը: Այսօր տեղի ունեցած կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովին նման մտահոգություն հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգի ներդրման մասին: «Այս երիտասարդների թոշակների հարցը մենք ո՞նց ենք լուծելու, եթե երկիրը ծերացող է»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում գործող կենսաթոշակային արդեն հին համակարգի հիմնական և լրջագույն թերությունը կայանում է նրանում, որ քաղաքացին չի կարող հստակ իմանալ, թե պետությունը իր թոշակի անցնելու ժամանակ ֆինանսական ինչ վիճակում կլինի:
Ըստ նրա՝ օրակարգային թեման այսօր խիստ արդիական է ամբողջ աշխարհում: Եվ վարչապետն առաջին հերթին արձանագրեց, որ հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում այն հայեցակարգը, որն իրենք են ստեղծել, որի վրա աշխատել են՝ երկու նախագահ, երեք կառավարություն և չորս կոալիցիոն կուսակցություն:
Իսկ թե ինչու է անհրաժեշտ կատարել այդ արմատական փոփոխությունը, և արդյոք գոյություն ունեն այլընտրանքներ, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Առաջինը՝ գործող համակարգը ունի հետևյալ տրամաբանությունը՝ այսօրվա հարկ վճարողները պետք է այնքան հարկ վճարեն, որով մենք կարողանանք թոշակներ վճարել: Աշխարհում տեղի ունեցավ երկու արմատական փոփոխություն. առաջինը՝ դեմոգրաֆիական փոփոխություններն են՝ և՛ զարգացող, և՛ զարգացած երկրները, որոնց դասին պատկանում է նաև Հայաստանը, համարվում են ծերացող երկրներ: Երկրորդ՝ կյանքի տևողությունը երկարում է, սա նշանակում է, որ այս երկու գործոններն իրենց ազդեցությունն ունեն գործող համակարգի վրա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



