Panorama.am-ը գրում է.
«Մենք պետք է հարգենք մեր ընդդիմախոսների մոտեցումները, և առավել ջանքեր պետք է գործադրենք` բացատրելու կուտակային կենսաթոշակային համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը»: Այսօր Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով կուտակայինի դեմ պայքարողների կողմից բարձրացված հարցերին, վարչապետը նշեց, որ առաջինը վստահության խնդիրն է: Ըստ նրա` ընդդիմախոսներն ասում են, որ ավելի լավ է հիմա այդ հինգ տոկոսը սպառեն, քան կուտակեն ապահով ծերության համար, հատկապես, որ վստահ չեն, այդ գումարները 30 տարի հետո հասանելի են լինելու:
«Սա օբյեկտիվ հարցադրում է, քանի որ կան օբյեկտիվ հիմքեր դրա համար: Եթե մեր բնակչության 32 տոկոսը աղքատ է, և միջին խավը նոր է ձևավորվում, եկամուտները բավարար չեն: Դրա համար մենք ծրագրավորել ենք մեղմելու այս օբյեկտիվ դժգոհության հիմքը»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա, 2010թ-ին ընդունված օրենքը Հայաստանի պատմության մեջ կարելի է համարել բացառիկ, քանի որ երեք տարվա ժամկետ է տրվել և պետությանը, և քաղաքացիներին, և բիզնեսին` նախապատրաստվելու այս բարեփոխումների իրականացմանը:
«Մեզ միշտ մեղադրում են, որ մենք օրենքները ընդունելուց երկու-երեք ամիս հետո դնում ենք գործողության մեջ: Սա այն բացառիկ օրենքն է, որ երեք տարի առաջ ենք ընդունել և հնարավորություն ենք տվել նախապատրաստվել, այդ թվում` նաև մենք»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Նրա խոսքերով` պետությունը կուտակել է ֆինանսական միջոցներ, որպեսզի 2014թ-ի հունվարի 1-ից բարձրացնի թոշակները, բարձրացնի աշխատավարձերը, և երրորդ` բյուջեում ունենանք 20 մլրդ դրամ` կրկնապատկելու երիտասարդների խնայողությունները դարձնելով 10%:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



