Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Գերագույն Ռադան ընդունել է համաձայնագիր, որը դատապարտում է մարդկանց նկատմամբ բռնության կիրառումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը:

«Հարգելի′ պատգամավորներ, Գերագույն ռադան ընդունել է մի բանաձև, որը դատապարտում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնությունը, որը շատ մարդկանց մահվան պատճառ է հանդիսացել»,-հայտնել է Ռիբակը:

Համաձայնագիրն ընդունելուց և ստորագրելուց հետո՝ ի հիշատակ զոհվածների, նա հայտարարել է լռության րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել