Panorama.am-ը գրում է.
ԵՄ Խորհուրդը արտգործնախարարների մակարդակով կոչ է արել ուկրաինական իշխանություններին չհայտարարել երկրում արտակարգ դրություն և չօգտագործել զինված ուժերը Եվրամայդանի ակտիվիստների դեմ: Այս մասին հաղորդում է «Ունիան»ուկրաինական լրատվական գործակալությունը:
ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարները նաև կոչ են արել Ուկրաինայի կառավարությունը զսպվածություն ցուցաբերել, իսկ ընդդիմության առաջնորդներին՝ տարանջատվել բոլոր նրանցից, ովքեր դիմում են արմատական գործողությունների և բռնության:
«Խորհուրդը կոչ է անում ուկրաինական կառավարությանը կատարել մարդու իրավունքների պաշտպանության հարցում ստանձնած պարտավորությունները: Անհրաժեշտ է խուսափել իրավիճակի ցանկացած հետագա սրացումից՝ ներառյալ արտակարգ դրություն հայտարարելն ու ցուցարարների դեմ զինված ուժերի օգտագործումը»,- ասված է ԵՄ խորհրդի եզրակացության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



