Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նախկին ավտոդետալի գործարանը քանդում, կառուցում են մոլլ: Այդքան անհեռատես չի կարելի լինել. հիմա ինչ գռփեցին, գռփեցին, հետո չգիտեն՝ կկարողանան, թե ոչ: Մարդկանց համար զվարճանքի կենտրոն են կառուցում, որտեղ կզվարճանան մենակ կառուցողների կանայք ու երեխաները, իսկ ազգի գերակշիռ մասը կմտածի, թե որտեղի՞ց գումար ճարի, որ վարկի մուծման օրը չանցնի, որ հետո սև ցուցակ չգցեն ու էլ ուսման վարկ չտան:
Դե զվարճացեք, գլուխ գովեք, որ ամենամեծ կենտրոնն եք կառուցել զվարճանքների: Խրախճանք ժանտախտի ժամանակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=732927920073789&id=100000697636680&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



