Դու!

Միայն դու ես ինքդ քեզ համար սահմաններ դնում, և դրանք միայն քո գլխում են և ոչ ավելին:

Դու ինքդ ես ընտրում, թե որտեղ ես աշխատելու կամ սովորելու, ինչ գնահատականներ ես ստանալու և ինչ գույնի է լինելու քո դիպլոմը: Քո աշխատանքը քո ընտրությունն է: Միայն դու ես ընտրում քո ճանապարհը: Ի՞նչ ես դու ցանկանում՝ թեթև անհոգ կյանք, թե արկածներով լի նեղ ճանապարհ:  

Եթե դու երազանք չունես, դա նշանակում է, որ աշխատում ես ուրիշի երազանքի իրականացման համար: Դու դա՞ ես ցանկանում: Ընտրությունը քոնն է:

Դու ես սահմանում քո ռիսկի շեմը: Դու ես սահմանում այն առավելագույն շեմը, որից ավելի բարձր չես կարող թռչել:

Դու ես ընտրում՝ որ ոլորտում զարգանաս և ինչով հետաքրքրվես, ինչն է կարևոր և արժանի քո ուշադրությանը:

Դու ես որոշում, թե ինչ մտածել մարդկանց մասին կամ ընդհանրապես չմտածել նրանց մասին:

Յուրաքանչյուրը օր ընտրություն է: Եվ այդ ընտրությունը պետք է դու կատարես:

Ներեցեք, բայց այն մարդուն, ով երազանք ունի,  այլևս անհնար է ետ պահել:

Կարդացի՞ր: Իսկ հիմա գործիր!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել