Tert.am-ը գրում է.

Սպառողների շահերով զբաղվող ՀԿ-ներն ավարտել են ոսկու շուկայում ստուգումները և եկել եզրակացության, որ այս ոլորտում բարձիթողի վիճակ է, և համապատասխան օղակները գործում են մեկը մյուսից անկախ։

Այսօր հրավիրված ասուլիսին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, ներկայացնելով ոսկու շուկայում տիրող իրավիճակը, նշեց, թե զարդերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին։

ՀԿ ներկայացուցիչն ասաց, թե ոսկու որակը ստուգել են և տեսել, որ նորմալ է, սակայն իրենք օրենքի այն պահանջին են հետևել, ըստ որի՝ պետք է ոսկու վրա լինի համապատասխան տարբերանիշը՝ Սասունցի Դավթի նշանով, կոդն ու մակնշումը և տեսել, որ այն չի համապատասխանում պահանջվող նորմին։

«2006թ-ից Կառավարության որոշում կա, որը կանոնակարգում է դաշտը և, ըստ այդմ, ոսկու զարդի վրա պետք է պարտադիր լինի Սասունցի Դավթի արձանի նշանը՝ և պարտադիր նշվում է, թե ինչ չափերում պետք է լինի։ Պարզեցինք, որ ունենք վատ ցիկլ, մենք ականատես եղանք մի բանի, որն ուղղակի զավեշտ է։ Ունենալ 6-7 տարվա որոշում և նման պատկեր՝ զարմանալի է, եթե օրենքը նոր լիներ, կասեինք օրենքը նոր է, բայց օրենքը վաղուց է ու անտեսվում է։ Եթե մի զարդի վրա նշանը տեսանելի է, ուրախանում էինք»,- պատմեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել