Կուտակային կենսաթոշակային համակարգն աշխարհում ամենաբարդ ռեֆորմն է, համոզված է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեր երկրի զարգացման համար, սակայն, այն կարևոր է: Ընդդիմադիրներն ասում են, որ մեզ չեն վստահում, որ կա արտագաղթ, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ անել շտկելու համար. 

Շտկելու ճանապարհը ռեֆորմներն են: Դրանք ցավոտ են, որովհետև մեր քաղաքացիներին կստիպենք փոխել վարքագծային կանոնները. արդյունքում փոխվում են և՛ պետության, և՛ երիտասարդների վարքագծային կանոնները: Անցումը դժվար է, ցավոտ, բայց պետք է»,- կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովում իր ելույթում նշել է կառավարության ղեկավարը, գրում է aysor.am-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել