Aysor.am-ը գրում է.
Բլոնդի Բենեթ անունով 38-ամյա ամերիկուհու կյանքի գլխավոր նպատակը Բարբի տիկնիկ դառնալն է։ Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Նա այնքան է տարվել իր նպատակով, որ արդեն ավելի քան 50.000 դոլար է ծախսել տարբեր պլաստիկ վիրահատությունների վրա, իսկ այժմ էլ ցանկանում է տիկինիկի նման հիմար դառնալ:
Այդ նպատակով կինն այցելում է հիպնոսի մասնագետի, ով էլ փորձում է նվազեցնել իր ինտելեկտուալ կարողությունները, քանի որ ցանկանում է, որ մարդիկ իրեն ընկալեն որպես սեքս-խաղալիք։ Նա պատմել է, որ հոգնել է իրական լինել, և այժմ լիովին «թքած ունի» հասարակական կարծիքի վրա:
Կնոջ խոսքով՝ այս հարցում արդեն զգալի արդյունքների է հասել. Օրինակ, երբ ընկերուհին խնդրել է իրեն դիմավորել օդանավակայանում, Բարբին երկար ժամանակ մտածել է, թե որ սրահն է անհրաժեշտ իրեն՝ մեկնումների՞, թե՞ ժամանումների, իսկ մի անգամ էլ մի քանի ժամ չի կարողացել գտնել հայրական տունը, որտեղ ինքը մեծացել է:
Իրական Բարբի տիկնիկի նման՝ 38-ամյա կինը չի աշխատում, և ապրում է այն գումարով, որը իրեն վճարում են տղամարդիկ՝ տիկնիկի կերպարով էրոտիկ լուսանկարների համար։






