1in.am-ը գրում է.

Ուկրաինայի մայրաքաղաք Կիև է շարժվում ծովային հետևակների գումարտակ: Այս մասին հաղորդում է LB.au-ն՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրներին: Համանման տեղեկատվություն է հրապարակել նաև glavcom.au-ն՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին:

Պարբերականների տվյալներով՝ ծովային հետևակները՝ «մարտական բարձր պատրաստականությամբ», Ֆեոդոսիայից գնացքով ուղևորվել են Կիև: Հաղորդվում է, որ նրանք կհամալրեն ՊՆ 101-րդ պահպանության ջոկատի շարքերը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիև են ուղարկվել դեսանտներ Դնեպրոպետրովսկից:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի, նրանց թվում են մեկ հայ և մեկ վրացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել