1in.am-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրությունների, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարները իրենց երկրների քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ուկրաինա այցելելուց՝ անվտանգության ոլորտում ստեղծված բարդ իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Նիդրելանդների ԱԳՆ-ն Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում հեռու մնալ խորհրդարանի, ոստիկանական տեղամասերի շենքերից, կենտրոնական փողոցներից, Անկախության հրապարակից: 

Ավելի վաղ նման ուղերձով հանդես են եկել Մեծ Բրիտանիան և Խորվաթիան:

ԱՄՆ պետդեպարտամենտը ևս նախազգուշացում է հրապարակել իր քաղաքացիների համար, որոնց խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության չմեկնել Ուկրաինա՝ շարունակվող բախումների պատճառով:

Պետդեպի հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք, ովքեր նախատեսում են այցելել Ուկրաինա, պետք է գնահատեն իրենց անվտանգությունը բռնության սրացման կապակցությամբ, մասնավորապես՝ Կիևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել