Դարեր շարունակ մենք տառապել ենք թերարժեքության բարդույթով, և մինչ այսօր չենք գիտակցել, որ հենց մենք՝ յուրաքանչյուրս, կարող ենք դառնալ փոփոխությունների սուբյեկտ: Թվում է մեզ, թե մենք այնքան անարժեք ենք ու չենք կարծում անգամ, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ՝ անգամ դժբախտության, մենք կարող ենք լինել: Ամեն ինչ լինում է գուցե մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Եթե մենք կանխյալ ենք՝ մենք ենք մեղավոր, եթե տառապում ենք ներքին բաժանասիրության դևից, կուսակցական և ոչ կուսակցական երկպառակտությունից, երեսպաշտական աշխարհայացքի գործերից կամ ազգի տականքի հայրենադավ գործունեությունից, ռազմական, սոցիալական, բարոյական, տնտեսական և մշակութային շարունակական անհաջողություններից և պարտություններից, ապա այս ամենի համար ևս մեղավոր է մեզնից յուրաքանչյուրը և պատասխանատու, քանզի այդ ամենը ճակատագրի քմահաճույքի կամ ճակատագրի դառը ծաղրի հետևանք չէ, այլ սեփական ճակատագրի տնօրինմանը մասնակցություն ցուցաբերելու անպատրաստակամության, սեփական ճակատագրի ղեկը ճակատագիր վարողների ձեռքը հանձնելու, ինչպես նաև ազատության հնարավորությունը ինքնաճանաչման և ինքնագերազանցման կամքի բացակայության ճանապարհով անկարողություն դարձնելու հետևանք է:
Ես հավատում եմ այս տխուր իրականության հանգուցալուծմանը.
Մարտի 1, Ազատության հրապարակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել