Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արդեն հստակ պահանջներ ձեւակերպելու ժամանակն է. հանրությունն ուղղակիորեն ունի լուրջ հիմքեր կասկածելու, որ Ռուբեն Հայրապետյանը, նույն ինքն իր կիսահանցագործ միջավայրում հայտնի որպես՝ նեմեց ռուբո, ուղղակիորեն մասնակցություն ունի Վահե Ավետյանի՝ մի խումբ անձանց կողմից առանձնակի դաժանությամբ սպանությանը եւ մեկից ավելի անձանց նկատմամբ առանձնակի դաժանությամբ սպանության փորձին եւ անմիջականորեն, եւ իր կողմից տարիներ շարունակ հրապարակայնորեն քարոզված բռնությունը գործելաոճ դարձնելով իր ազդեցության միջավայրում:
Սա առանձնապես ծանր հանցագործություն է եւ վերաբերում է օրենսդիր մարմնի ներկայացուցչի ներգրավվածությանը դրանում: Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է տուժող կողմի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ (խորագույն հարգանքով վերաբերվելով նրանց եւ կիսելով նրանց վիշտը), այս գործում հանրությունն ունի ուղղակի եւ, ամենակարեւորը, ինքնուրույն շահ: Պետք չէ սույն ոճրի բացահայտման եւ այդ հարցում հետեւողականության ծանրությունը թողնել տուժող կողմի եւ “իրավապահ” համակարգի վրա:
Շահագրգիռ անձանց հասարակության հետաքրքրությունը սույն գործում իրավունքի եւ օրենքի անշեղ պաշտպանությունն է ոչ միայն այն կիսատ հիմնավորմամբ, որ մարդիկ ուզում են, որ իրենց չսպանեն, այլ, նախ եւ առաջ, որ հավանական զոհերը չեն ցանկանում մարդասպաններ դառնալ.
Համարձակ քաղաքացիների իրավունքն է պահանջել, որպեսզի իրեն ծառայող պետությունը զերծ պահի իրենց՝ այլոց կյանքի, առողջության, պատվի եւ արժանապատվության նկատմամբ ոտնձգելու միջոցով իր՝ թվարկված արժեքները պաշտպանելու անխուսափելիությունից:
Վահե Գրիգորյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lizadjan/posts/431766123512497?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել