«Պարզվում է՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում քիչ չեն նախորդ քառօրյաներից «ժառանգություն» մնացած նախագծերը, որոնք թեև ընդգրկվել են օրակարգ, բայց այդպես էլ չեն քննարկվել։ Դրանք հիմնականում զանազան միջազգային համաձայնագրեր են։
«Ժողովուրդ»-ը երեկ պարզել է, որ դեռ 2007թ. մայիսից Աժ օրակարգում է «2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, որը, փաստորեն, գրեթե յոթ տարի է՝դեգերում է օրակարգից օրակարգ. Աժ գումարումից գումարում։
Հիշեցնենք, որ նման մի նախագիծ էլ Աժ օրակարգում կար 2003թ.-ից. խոսքը «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայի մասին էր, որը, սակայն, Սերժ Սարգսյանը կասեցրեց այն բանից հետո, երբ ՀԱԿ պատգամավորները բարձրաձայնեցին ու պահանջեցին դնել քննարկման»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։