«Ժամանակ» թերթը գրում է.

««Երեւան մոլ» առեւտրի կենտրոնի բացմանը երեկ ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Ի պատասխան «Ժամանակի» հարցի՝  արդյոք «Երեւան Սիթի» կլինի՞ առեւտրի նորաբաց կենտրոնում, ասաց՝ ոչ: Իսկ թե ինչով է պայմանավորված իր՝ «Մոլի» բացմանը ներկա գտնվելը, նշեց. «Լավ շինություն ա սարքած, եկել ենք նայենք, հրավերք կար»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է գործարար աշխարհը «Երեւան մոլի» հետ պատրաստվում պայքարել, արդյոք «Երեւան մոլին» մրցակից չի՞ համարում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում»: Իսկ Ձեր կնոջ բինզեսի համար չե՞ք մտահոգվում հարցին էլ պատասխանեց, որ իր կինն էլ արդեն բիզնեսով չի զբաղվում, եւ որ ընտանիքով արդեն հրաժարվել են բիզնեսով զբաղվելուց: Ինչո՞ւ, չարդարացրե՞ց բիզնեսը Հայաստանում, Հայաստանում բիզնեսով զբաղվելը եկամտաբեր չէ՞: «Ազիզ ջան, ես բիզնեսով չեմ զբաղվում, չեմ ասել չի արդարացնում»,- ասաց Ս. Ալեքսանյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել